Նոյեմբերի 16-ին, ժամը 8.20-ին, «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Գյուրջյան փողոցի թիվ 60 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 7-ամյա աղջկա:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ փոքրիկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: