2017-ին ՀՀ կառավարությունը վերջ կդնի տնտեսության խթանման բարձր բյուջետային ծախսերի քաղաքականությանը: Այս մասին նոյեմբերի 17–ին ԱԺ–ում ասել է ֆինանսների նախարար Վարդան Արամյանը։

Նրա խոսքով՝ 2015-2016թթ. երկրի իշխանությունները տնտեսության համար շատ միջոցներ են ներդրել այն Ռուսաստանում վատացող տնտեսական պայմանների եւ նավթի համաշխարհային գների անկման ֆոնին աջակցելու համար։ Դրա արդյունքում 2014–ին Հայաստանի ՀՆԱ–ն աճել է 3.4 տոկոսով, իսկ 2015–ին՝ 3 տոկոսով, իսկ 2016 թվականին ակնկալվում է 2.2 տոկոս աճ։ Սակայն ընդհանուր արտաքին պարտքը աճել է 2014 թվականի 38.3 տոկոսից մինչեւ ակնկալվող 54.4 տոկոս 2016-ի համար։

Այսպես՝ 2016-ին բուջեի ծախսերը սպասվում էին 1 տրլն 377 մլրդ–ի չափով, սակայն մեկ տարվա ընթացքում պլանը մեծացվել էր մինչեւ 1 տրլն 431 մլրդ–ի։ 217-ին պլանավորվում է ծախսերը կրճատել մինչեւ 1 տրլն 360 մլրդ–ի կամ ՀՆԱ 25.2 տոկոսի։