Ամեն ամիս Հայաստանի կուտակային կենսաթոշակային համակարգին 2-3 հազար մարդ է միանում։ Այս մասին նոյեմբերի 16-ին ԱԺ–ում ասել է ֆինանսների նախարար Վարդան Արամյանը։
2014–ի կեսին, երբ կուտակային կենսաթոշակային համակարգ ուժի մեջ մտավ, դրան մոտ 95 հազար մարդ էր մասնակցում։ Այսօր այնտեղ արդեն 155 հազար մարդ կա։ Կուտակումների մի մասը ֆինանսավորում է քաղաքացին ինքը՝ 5 տոկոս, իսկ մյուս մասը՝ պետությունը։
2017–ի կուտակային կենսաթոշակների համաֆինանսավորման համար պլանավորվում է 28.7 մլրդ դրամ հատկացնել կամ 1.9 մլրդ դրամով ավելի շատ, քան 2016–ին։



























