Եթե ուշադրություն դարձնեք, կնկատեք, որ Հայաստանում արդեն ոչ ոք գրեթե չի խոսում գնաճի մասին։ Այս մասին նոյեմբերի 17-ին ԱԺ-ում հայտնել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը՝ 2017-ի պետբյուջեի քննարկումների ժամանակ։
Դա շատ կարեւոր է Հայաստանի ֆինանսական կայունության տեսակետից օտարերկրյա ներդրողների վստահության համար, հավելել է նա։
Ֆինանսական կայունությունը համադրվում է տնտեսական աճի հետ՝ ի տարբերություն տարածաշրջանի շատ այլ երկրների ու տնետսական միություններում Հայաստանի գործընկերների։
«Այնտեղ կամ տնետսական աճի խնդիրներ են, կամ բացասական աճ։ Աճ կա Վրաստանում, բայց ոչ բարձր, քան մեզ մոտ»,- նկատել է Ջավադյանը։



























