Կանադացուն հաջողվել է տեսագրել ընկերների արտասովոր զույգի՝ նրա օբյեկտիվը ֆիքսել է սպիտակ արջին, որը շոյում է ընտանի շան գլուխը, հայտնում է CBC News–ը։

Կանադացի Դեւիդ Դե Մյուլեսը տեսագրել է, թե ինչպես է ակտիկյան գիշատիչը քնքշորեն շոյում ընտանի շան գլուխը, հանգիստ նստած նրա կողքին։ Շունն էլ իր հերթին արջից չի վախենում ու իրեն շատ բայրացակամ է դրսեւորում։

Տղամարդու խոսքով այդ քնքուշ տեսարանին նախորդել են մի քանի լարված ակնթարթներ, երբ արջը  հեռվից մոտենում էր շանը։

«Ես պատկերացում անգամ չունեի, թե ինչ տեղի կունենա, բայց հետո արջը սկսեց շոյել շանը, ասես ընկերներ լինեին»,- պատմել է Մյուլեսը։