Գիտնականները բորբոսով պանրում նյութ են հայտնաբերել, որը դանդաղեցնում է ծերացման գործընթացը: Այս մասին գրում է Informing-ը՝ վկայակոչելով The Sydney Morning Herald-ը:

Վաղուց արդեն հայտնի է, որ պանրում օրգանիզմի համար անհրաժեշտ կալցիում եւ B12 վիտամին կա: Ուսումնասիրելով բորբոսով պանրի հատկություններ՝ գիտնականները պարզել են, որ դրանում նաեւ սպերմիդին կա: Այն, մասնագետների հավաստմամբ, երկարացնում է կյանքի տեւողությունը:

Օրգանիզմում հայտնվելով՝ սպերմիդինը «միացնում է» աուտոֆագիայի գործընթացը, որի ժամանակ բջիջները սկսում են ակտիվորեն ազատվել թունավոր նութերից եւ վնասված հատվածներից:

Բացի այդ, սպերմիդինը նվազեցնում է ճնշումն ու լավացնում սրտի աշխատանքը: Այս հատկությունների շնորհիվ էլ բորբոսով պանիրը կանգնեցնում է ծերացումը: