Ֆրանսիայի հակաօդային ուժերը ձեռք են բերել գիշատիչ թռչուններ, որոնք հատուկ վարժեցված են անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի համար այնպիսի տեղանքում, որտեղ զենք գործածելը դժվար է, այս մասին հայտնել է ՀՕՊ հրամանատարի տեղակալ, գեներալ Ժան Քրիստոֆ Զիմերմանը, փոխանցում է «Ֆրանս Փրես»-ը։
Գեներալը հայտնել է, որ Ավստրիայից չորս արծիվ են գնել։ Գարնանը ծնված արծիվներն արդեն մեծացել են ու ցույց տվել իրենց վարպետությունը դրոնների դեմ պայքարում։ Երիտասարդ արծիվները կարողանում են նկատել սարքերը մի քանի կմ հեռավորությունից ու չեզոքացնել դրանք։
Նա նշել է, որ թռչուններին դաստիարակելիս՝ նրանց կերակրել են անօդաչու սարքերի մոդելներին ամրացված մսի կտորներով։




























