Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի ծախսերն առաջիկա 10 տարիներին կկրկնապատկվեն, դա պայմանավորված է Բուքինհեմյան պալատը շտապ վերանորոգելու անհրաժեշտությամբ, ինչը կարժենա 461 մլն դոլար։ Այս մասին հայտնել է թագավորական ընտանիքի կառավարիչ Թոնի Ջոնսոն Բյորտը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մենք ամենայն լրջությամբ ստանձնում ենք այն պատասխանատվությունը, որը պահանջվում է այդ պետական միջոցները ստանալիս։ Մենք հավասարաչափ վստահ ենք, որ Բուքինհեմյան պալատում այդ միջոցները ներդրնելով՝ մենք կկարողանանք խուսափել շատ ավելի թանկարժեք վերանորոգումից ու առաջիկա տարիներին շենքի փլվելու վտանգից»,- պարզաբանել է նա։

 Պալատում վերոնորոգման աշխատանքներ չեն կատարվել 1952-ից սկսած,  Եղիսաբեթի թագադրությունից հետո։ Եղիսդաբեթ թագուհին Բուքինհեմյան պալատում է անցկացնում իր ժամանակի մեկ երրորդը։ Այս տեսակետից պալատի արժանի մրցակիցն է Վինձորի ամրոցը, որը Լոնդոնից արեւմուտք է գտնվում եւ Նորին Մեծության սիրելի նստավայրն է։