Չինաստանը պլանավորում է 2017 թվականին տիեզերագնացների նոր, երրորդ խումբը հավաքել։ Այս մասին լրագրողներին Չինաստանի պետխորհրդի քարտուղարությունից հայտնել է Տիեզերագնացների պատրաստության կենտրոնի գլխավոր ինժեներ Հուան Վայֆենը, փոխանցում է «Սինհուա»–ն։
Այդ տիեզերագնացներին կպատրաստեն տիեզերական կայանների ստեղծման ծրագրի համար։ Այս պահին տիեզերագնացների 3-րդ խմբաքանակի ընտրության ընդհանուր պլանը հիմնականում կազմված է։
Հասանելի է
русский



























