ԵՏՄ ապրանքների միասնական շուկայի շրջանակում դեռեւս պահպանվում են որոշ խոչընդոտներ։ Այս մասին նոյեմբերի 19-ին՝ Երեւանում Հայաստանի ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ ՌԴ Դաշնային Ժողովի Դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեի համատեղ նիստում, ասել է ԵՏՀ ինտեգրացիայի զարգացման դեպարտամենտի տնօրենի տեղակալ Սաադաթ Ասսանսեիթովան։
![]() |
Սպառողական վարկեր առանց գրավի մինչև 2,000,000 ՀՀ դրամ Մինչև դեկտեմբերի 30-ը «Մինչև 2,000,000 ՀՀ դրամ առանց գրավի սպառողական վարկերը» տրամադրվում են ավելի ցածր՝ ընդամենը 19-21% տարեկան տոկոսադրույքով: |
Նրա խոսքով՝ դրանց թիվը շատ չէ։ «Բայց դրանք զգայուն ապրանքներ են, որոնց ուղղությամբ մենք հիմա աշխատում ենք։ Կոլեգիայի հարգարժան նախագահ Տիգրան Սարգսյանը մեր առաջ խնդիր է դրել պատրաստել այսպես կոչված «Սպիտակ գիրքը», որը կներկայացնի սահմանափակումների եւ խոչընդոտների վերացման պլան, ճանապարհային քարտեզ։ Դա ԵՏՀ առաջնայնություններից մեկն է։ Մենք վերահսկում ենք դա եւ աշխատում այդ ուղղությամբ։ Ներքին շուկաների նախարար Կարինե Մինասյանը համակարգում է այդ աշխատանքը եւ զբաղվում է այդ խոչընդոտների վերացմամբ»,– հավելեց Սաադաթ Ասսանսեիթովան։





























