ԵՄ տրանսպորտի նախարարները Եվրահանձնաժողովին մանդատ կներկայացնեն Հայաստանի հետ օդային տրանսպորտի մասին համապարփակ համաձայնագրի կնքման մասին բանակցությունների մեկնարկի համար, փոխանցում է Aviation Week–ը։

Աղբյուրների համաձայն՝ որոշումը կընդունվի ԵՄ Տրանսպորտի, հեռահաղորդակցման եւ էներգետիկայի խորհրդի հաջորդ նիստում, որը կկայանա դեկտեմբեր 1-5–ը։

Նշենք, որ սեպտեմբերին ՀՀ արտգործնախարարը հայտնել էր, որ Հայաստանը Ընդհանուր ավիացիոն գոտու համաձայնագրի շուրջ բանակցությունները սպասում էր արդեն այս տարի։

Հիշեցնենք, որ Հայաստանը դիմել էր ԵՄ–ին Ընդհանուր ավիացիոն գոտու ստեղծման հարցով բանակցություններ սկսելու համար։ Համաձայնագրի կնքման դեպքում Հայաստանն այլեւս առանձին անդամ երկրների հետ համաձայնության գալու կարիք չի ունենա։