Տիեզերական աղբը հիմնական վտանգն է մարդկության համար: Այս մասին հայտարարել են NASA-ի մասնագետները, որոնք երկրորդային ուղեծրում մի շարք հետազոտություններ են անցկացրել:
Գիտնականների խոսքով՝ վերջին մի քանի տարիներին երկրորդային ուղեծրում ձգողականության դաշտը զգալիորեն փոխվել է: Դրա պատճառով տիեզերական աղբն առավելագույնս մոտեցել է երկրի մթնոլորտին: Ըստ մասնագետների՝ այս խնդիրը շուտով կարող է գլոբալ աղետի վերածվել:
Ըստ Svopi-ի՝ հին արբանյակներով եւ հրթիռներով լի ուղեծրային տարածությունը շարունակում է աղբով լցվել: Լոնդոնի Թագավորական աստղագիտական հանրության մասնագետների խոսքով՝ արդեն կարելի է դիտարկել հնարավորությունը, որ տիեզերական թափոններն աստիճանաբար երկրի մթնոլորտ կհասնեն: Դրանք կարող են կործանարար ազդեցություն ունենալ օզոնային շերտի վրա, ինչն արդյունքում կազդի նաեւ Երկրի բնության վրա:




























