Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ դեկտեմբերի 1-ին, ժամը 01.41-ին տեղեկություն է ստացվել, որ «Գնթունիկ» սուպերմարկետի մոտակայքում «Ռենո» մակնիշի բեռնատարը թեքվել է եւ փակել ճանապարհը. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները «Ռենո» մակնիշի B 207 OH 134 համարանիշի (ռուսական պետհամարանիշ) բեռնատարը դուրս են բերել ճանապարհի երթեւեկելի մաս:





























