Ադրբեջանի Իմիշլինյան շրջանի գյուղերից մեկում աղջիկը մերժել է «խոսք ուզելու» եկած տղային, որից հետո նրան առեւանգել են։

Vesti.Az-ի փոխանցմամբ այս դեպքի մասին սոցցանցում գրել էր լրագրող Նադիր Գոջաբեյլին։

«Ես հենց նոր մի սարսափելի պատմություն լսեցի։ Մեր շրջանի գյուղերից մեկում մի աղջկա ձեռքն ուզելու էին եկել, սակայն մերժում ստանալուց հետո նրան մեքենայով առեւանգել են։ Երկու օրից աղջիկը զանգահարել է հորը, խնդրել, որ գտնի իրեն, ասելով, որ իրեն բռնությամբ են առեւանգել ու ոչ ոք իրեն «ձեռք չի տվել»։ ՄԻնչեւ դստեր հետեւից գնալը հայրը խորհուրդ է հարցրել իր հորից, այսինքն աղջկա պապից։ Պապը չի համաձայնել, ասելով, որ եթե աղջկան հետ բերեն տուն, նրա հետ այլեւս ոչ ոք չի ամուսնանա։ Եվ աղջիկը ստիպված է եղել ամուսնանալ իրեն առեւանգողի հետ։ Նաեւ նշեմ, որ այդ աղջկա պապը  միջնակարգ դպրոցի ուսուցիչ է»,- գրում է լրագրողը։