Դեկտեմբերի 8-ին, ժամը 23.13-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Երեւանյան խճուղի թիվ 70 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «ՎԱԶ-2107» մակնիշի 23 LS 595 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1989 թ. ծնված Ս. Ա.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել պատին:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը եւ ուղեւորներ՝ 1994 թ. ծնված Ս. Պ.-ը եւ 2015 թ. ծնված Ա. Ա.-ը տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից. ուղեւորները տեղափոխվել են «Նարեկ» մանկական ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն` դուրս են գրվել:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը:



























