Սաուդյան Արաբիան նավթի գնորդներին տեղեկացրել է 2017-ի հունվարին նավթի մատակարարումների կրճատման մասին՝ պայմանավորված ՕՊԵԿ-ի որոշմամբ: Այս մասին հայտնել է Bloomberg-ը՝ վկայակոչելով PIRA Energy Group քոնսալթինգային ընկերության հայտարարությունը, որում նշված է, որ սաուդյան նավթային Aramco ընկերության հաճախորդները համապատասխան ծանուցում են ստացել:
PIRA Energy Group-ի տվյալներով՝ ծանուցման մեջ նշված է, որ մատակարարումների կրճատման ծավալները տարբեր կլինեն, սակայն ամենամեծ կրճատումը, հավանաբար, ակնկալվում է Հյուսիսային Ամերիկայի երկրների հաճախորդների համար:
![]() |
Սպառողական վարկեր առանց գրավի մինչև 2,000,000 ՀՀ դրամ Մինչև դեկտեմբերի 30-ը «Մինչև 2,000,000 ՀՀ դրամ առանց գրավի սպառողական վարկերը» տրամադրվում են ավելի ցածր՝ ընդամենը 19-21% տարեկան տոկոսադրույքով: |
Նոյեմբերի 30-ին՝ ութ տարվա ընթացքում առաջին անգամ ՕՊԵԿ-ը որոշում է ընդունել նավթի արդյունահանումը կրճատել օրական մինչեւ 32,5 մլն բարել: 2017-ի հունվարի 1-ից կազմակերպության անդամները օրական միջին արդյունահանումը կկրճատեն մինչեւ 1,164 մլն բարել:






























