Գերմանիայի բոլոր բանտերում արմատական իսլամիստների թիվը մեկ տարում աճել է մինչեւ 155 մարդ՝ 30 տոկոսով: Այս մասին հայտնում է Rheinische Post-ը՝ վկայակոչելով ՆԳՆ տվյալները ըստ 16 դաշնային հողերի:
Անցյալ տարի կալանավորվել էր 116 իսլամիստ:
Իսլամիստների մեծ մասը ձերբակալվել է Բավարիայում (51 մարդ), Բեռլինում (35) եւ Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիայում: Արմատականների կեսից ավելին գտնվում են քննչական մեկուսարաններում:
Իսլամիստներ չկան միայն 5 դաշնային հողերի բանտերում՝ Բրեմենում, Մեքլենբուրգ-Առաջավոր Պոմերանիայում, Սաարայում, Թյուրինգում եւ Սաքսոնիայում:





























