Բուլղարիայի Շումենի Խիտրինո բնակավայրում պրոպան-բութանի 26 ցիստեռնով բեռնատար գնացքը դուրս է եկել գծերից: Մի քանի ցիստեռնի պայթյունի հետեւանքով 4 մարդ է զոհվել, առնվազն 20 վիրավոր կա: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով BTV-ն:

Հրշեջ բրիգադի ղեկավար Նիկոլայ Նիկոլովի տեղեկացմամբ՝ պատահարի հետեւանքով մի քանի կառույց է փլուզվել, 12 մարդու դուրս են բերել փլատակների տակից:

Տուժածներին հիվանդանոց են տեղափոխել, դեպքի վայրում հրշեջներ եւ բժիշկներ են աշխատում: