Ամստերդամցի գիտնականները հայտարարել են, որ մեզ շրջապատող աշխարհն իրականում կարող է ընդամենը պատրանք լինել, գրում է Psychological Science-ը:
Հետազոտության ընթացքում դրա հեղինակ Մեթ Օթթենը պարզել է, որ մարդը միշտ չէ, որ պերիֆերիկ տեսողությամբ նկատում է մանրուքները: Մասնագետների խոսքով՝ մարդիկ օգտագործում են միայն այն տեղեկությունը, որը պահպանվում է ենթագիտակցության մեջ: Դա նպաստում է պատրանքներ ձեւավորելուն, որոնք առաջանում են միայն տվյալների մշակման վիրտուալ համակարգի «գրանցած» տեղեկություններով:
Գիտնականները թեստ են մշակել, որում 20 կամավորների առաջարկել են կենտրոնանալ մասնատված հատուկ պատկերների վրա: Մի քանի րոպե կենտրոնացումից հետո փորձի մասնակիցները պատմել են, որ կենտրոնական տարրը լրացրել է ամբողջ տարածությունը եւ պատկերը վերածել մեկ միասնության:
Թե ինչպես են այդ պատկերներն «աշխատում», կարող է ստուգել ցանկացած մարդ, քանի որ դրանցից մի քանիսը հեղինակը տեղադրել է համացանցում:





























