Նիգերիայի Ակվա-Իբոմ նահանգի Ույո քաղաքում պատարագի ժամանակ փլվել է եկեղեցու կտուրը, ինչի հետեւանքով զոհվել է առնվազն 160 մարդ։ Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը։
Ույոյի համալսարանին կից հիվանդանոցի ներկայացուցիչներից մեկի տեղեկություններով զոհվածների վերջնական քանակը, ամենայն հավանականությամբ, ավելի շատ է։
Ավելի վաղ պարբերականը հայտնել էր, որ դեպքը կատարվել է մի եկեղեցում, որի շինությունն անավարտ էր։ Կտուրը փլվել է ընկած մետաղական ձողերի պատճառով, որոնք պահում էին կոնստրուկցիան, նշում է Associated Press–ը։ Շենքում պատահարի ժամանակ հարյուրավոր մարդիկ կային։





























