ՃՈ-ն հանրային քննարկման է ներկայացրել Հանրապետության հրապարակում երթեւեկության փոփոխության իր առաջարկը:

Այս առնչությամբ ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

«Հարգելի քաղաքացիներ, ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունը Երեւան քաղաքի Հանրապետության հրապարակի հատվածում, ճանապարհային երթեւեկության բարելավման նպատակով, կատարել է համապատասխան ուսումնասիրություններ, որի արդյունքում առաջարկել է հրապարակում առավելություն տրվի շրջանաձեւ երթեւեկության հատվածում գտնվող տրանսպորտային միջոցներին:

Կատարված նախնական հաշվարկները ցույց են տալիս, որ փոփոխությունը կբարելավի Հանրապետության հրապարակի եւ հարակից փողոցների երթեւեկությունը՝ մասնավորապես կվերանան տրանսպորտային միջոցների հապաղումները եւ խցանումները հրապարակի շրջանաձեւ երթեւեկության հատվածում:

Հանրային քննարկմանն ենք ներկայացնում Հանրապետության հրապարակի ներկայումս գործող եւ առաջարկվող երթեւեկության կազմակերպման սխեմաները:

Առաջարկում ենք ներկայացվող փոփոխության վերաբերյալ ձեր դիտողություններն ու առաջարկությունները հասցեագրել [email protected] էլեկտրոնային հասցեին»: