Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը 4-5 ամսից տեղափոխվի նոր շենք։ Այս մասին դեկտեմբերի 15-ին Կառավարության նիստում ասել է Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը։
Նոր շենքը կլինի ԱԳՆ–ի, Տրանսպորտի եւ գիտության պետական կոմիտեի կառավարական կորպուսի կողքին։ Հիմա շենքի ներսում ներքին մոնտաժման աշխատանքներ են ընթանում, որոնց համար 585 մլն դրամ է հատկացվել։
Հանրապետության հրապարակում նախարարության շենքը աճուրդի է հանվելու։





























