Սան Դիեգոյի համալսարանի հետազոտողները իրենց հայտնաբերած ծաղիկն անվանել են հայտնի ամերիկացի ռոք երաժիշտ Ջիմի Հենդրիքսի անունով, հայտնում է Associated Press–ը։

30 սմ–ից էլ պակաս բարձրությամբ ծաղիկն ունի վարդագույն եւ սպիտակ թերթիկներ։ Այն բացահայտել են Մեքսիկայի Քալիֆորնիա թերակղզում։ Ծաղիկը ստացել է Dudleya hendrixii կամ Hendrix’s liveforever անվանումը։ Ծաղիկը կարող է երկար ժամանակ դիմանալ առանց ջրի եւ աճել անգամ ամենաանապատային տեղանքում։

Ծաղիկը հայտնաբերած ուսանողը իր գիտական բաահայտումների համար ոգեշնչվել է Հենդրիքսի ստեղծագործունեությամբ, մասնավորապես՝ Voodoo Child երգով։