Իսպանիայում դիտարկում են ավանդական հետկեսօրյա հանգստից՝ սիեստայից հրաժարվելու հնարավորությունը, հայտնում է Sky News–ը։

Աշխատանքի նախարար Ֆատիմա Բանյեսը հայտնել է, որ այդ քայլը եվրոպական մյուս երկրների հետ նույն ժամին կօգնի «ավարտել աշխատանքային օրը»։

«Մենք ուզում ենք, որ մեր աշխատանքային օրն ավարտվի երեկոյան ժամը վեցին ու այդ նպատակին հասնելու համար մենք աշխատելու ենք բոլոր ընկերությունների ներկայացուցիչների ու արհմիությունների հետ»,- ասել է նա։

 Իսպանիայում աշխատանքային օրվա տեւողությունը շատ է տարբերվում այլ երկրներից ՝ այն սկսվում է առավոտյան ժամը 9-ին ու ավարտվում երեկոյան 7-8-ին, քանի որ երկու ժամ ընդմիջում է հատկացվում։ Շատ աշխատողներ երեկոյան ժամը 5-ին դեռ նոր են վերադառնում ընդմիջումից, մինչդեռ նրանց եվրոպացի գործընկերները այդ ժամին արդեն գրեթե ավարտում են իրենց աշխատանքային օրը։

Պարբերականը գրում է, որ երկրում ընդհանուր համաձայնություն կա, որ այդ ռեժիմը պետք է փոխել, սակայն չկա միասնական մոտեցում, թե ինչպես կարելի է դա անել։