Ռուսական «Գազպրոմ» ընկերությունը կարող է կորցնել Թուրքիայում իր խոշորագույն ակտիվը, հայտնում է «Կոմերսանտը»։
Դա կարող է տեղի ունենալ այն բանի պատճառով, որ Թուրքիայի իշխանությունները Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապերի կասկածանքով ազգայնականացրել են Akfel Holding ընկերությունը, որը երկրում գազի խոշորագույն մասնավոր ներկրողն է։ Akfel Holding–ի տնօրենների խորհրդում փոփոխությունների մասին հայտնի էր դարձել դեկտեմբերի սկզբին, սակայն այն ժամանակ ռուսական ներդրումների կարգավիճակը պարզ չէր։ Հիմա Թուրքիայի ավանդների ապահովագրման ֆոնդը ոչ պաշտոնապես հայտնել է նրանց, որ կատարում է բաժնետերերի գործառույթները։
![]() |
Մինչև դեկտեմբերի 30-ը ստացեք գրավով ապահովված սպառողական վարկեր 18-19% տարեկան տոկոսադրույքով: |
Akfel Holding–ի խոշորագույն կառույցների թվում է Akfel Gas–ը եւ Enerco–ն։ Այս ընկերությունների 60 տոկոսը պատկանում է Akfel–ին եւ «Գազպրոմբանկին»։ Բաժնեմասերի 40 տոկոսը պատկանում է ավստրիական OMV–ին։
Ընդհանուր առմամբ Akfel ընկերությունների խմբին բաժին է հասնում մասնավոր թուրք ներկրողներին «Գազպրոմի» մատակարարումների պորտֆելի 55 տոկոսը եւ Թուրքիային ռուսական գազի մատակարարման մոտ 20 տոկոսը։
Թերթի տվյալներով՝ դեկտեմբերի 2-ին Թուրքիայի իշխանությունները ամբողջովին փոխել էին Akfel Holding–ի տնօրենների խորհուրդը։





























