2016 թվականի արդյունքներով՝ Հայաստանում երկար տարիների ընթացքում առաջին անգամ մեկնող ուղեւորները չեն գերազանցի ժամանողներին: Այս մասին դեկտեմբերի 20-ին՝ լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց կառավարությանն առընթեր Քաղաքացիական ավիացիայի վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը:

Նրա խոսքով՝ այս տարի Հայաստան ուղեւորների հոսքը կանցնի 2 մլն-ը, իսկ մեկնող-ժամանողների հավասարակշռությունը գրեթե կհավասարվի: Վերջին անգամ այսպիսի ցուցանիշ է գրանցվել 1990 թվականին: Ապրիլյան ռազմական գործողություններից հետո ուղեւորների ներհոսքը կրճատվեց 15 տոկոսով: Բայց դրանից հետո ամսեամիս սկսեց 10 տոկոսով աճել:

Մինչև դեկտեմբերի 30-ը ստացեք գրավով ապահովված սպառողական վարկեր 18-19% տարեկան տոկոսադրույքով:

Նշենք, որ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2016-ի հունվար-հոկտեմբերին հանրապետություն օդի ճանապարհով ժամանող ուղեւորների հոսքը կազմել է 1 մլն 755 հազար մարդ, որը 8 տոկոսով ավելի է, քան անցյալ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: