Դեկտեմբերի 19-ին, ժամը 20-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Մաշտոցի բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել 25-ամյա Արփինե Խ.-ն եւ հայտնել, որ բջջային հեռախոսը թիվ 46 երթուղային ավտոբուսի սրահում գողացել են:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ բերման է ենթարկվել 53-ամյա Կարո Մ.-ն, որը տվել է խոստովանական բացատրություն:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:




























