Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ կնքվել են 160-ից ավելի միջպետական, միջկառավարական եւ միջգերատեսչական պայմանագրեր եւ համաձայնագրեր (ոսրոնցից ավելի քան 60-ը վերաբերում են ռազմական ոլորտին), ներառյալ Բարեկամության, համագործակցության եւ փոխօգնության վերաբերյալ հիմնարար պայմանագիրը, նաեւ ռուսական ռազմակայանի վերաբերյալ պայմանագիրը եւ համատեղ անվտանգության ապահովման շահերի շրջանակում զորքերի կիրառման համատեղ պլանավորման հարցերով համաձայնագիրը։ Հայաստանն այսպիսի հինավոր նորմատիվային բազա չունի ոչ մի այլ պետության հետ։ Այս մասին Հայաստանի պաշտպանության նախարարը հայտարարել է «Լենտա»-ի հետ հարցազրույցում։

Նրա խոսքով՝ նույնպիսի բարձր գնահատականի է արժանի նաեւ ռազմատեխնիկական ոլորտում երկկողմանի փոխգործակցության մակարդակը․ «Մեզ համար դա առաջին հերթին այն հարցերն են, որոնք կապված են ԶՈւ-ի զինվածության եւ արդիականացման հետ, Հայաստանի ԶՈւ-ն ժամանակակից եւ համատեղելի սպառազինությամբ, ռազմական տեխնիկայով ապահովելու հարցում ռուսական կողմի օժանդակությունը, ռազմատեխնիկական օգնության ցուցաբերումը՝ այն ամենի, ինչը թույլ կտա տարածաշրջանում պահպանել ուժերի ռազմական պարիտետը։ Այնուհետեւ այն հարցերը, որոնք վերաբերում են արտադրական կոոպերացիային, Հայաստանի տարածքում մշակման, շահագործման, վերանորոգման եւ ռազմական նշանակության արտադրանքի արդիականացման բնագավառում համատեղ ձեռնարկությունների ստեղծմանը։ Հաշվի առնելով այն, որ հայկական բանակի տնօրինած սպառազինության եւ ռազմական տեխնիկայի ծնշող մեծամասնությունը ռուսական արտադրության է, մենք ձգտում ենք առավելագույնս ընդարձակել հանրապետությունում համատեղ ծառայությունների կենտրոնների ցանցը»։
 
Ի պատասխան այն հարցին, թե Հայաստանի պաշտպանական արդյունաբերական համալիրը  ի՞նչ կարող է առաջարկել Ռուսաստանին, ՀԱՊԿ-ի դաշնակիցներին եւ արտասահմանյան այլ գործընկերներին, Սարգսյանը նշել է, որ առավել հեռանկարային են համարվում հետախուզության եւ կրակի կառավարման օպտիկաէլեկտրոնային եւ ռադիետեխնիկական համակարգերի  մշակումները, լազերային տեխնիկայի արտադրանքը, շարժական ռադիոտեղրոշիչ եւ թվայնացված ռադիոռելեային կայանները, տեղեկատվական անվտանգության ապահովման միջոցները, հատուկ նշանակության տեղեկատվավերլուծական եւ ավտոմատացված համակարգերը, գերբարձրհախախականության հանգույցները եւ ՀՕՊ միջոցների ու ռադիոէլեկտրոնային պայքարի արդիականացման բլոկները, տարբեր նշանակության տրենաժորային համալիրները։ «Դրանից զատ,  գիտահետազոտական ինստիտուտները եւ Հայաստանի ռազմական արդյունաբերության համալիրը մշակում են եւ զորքեր են ներդնում անօդաչու թռչող սարքերի զանազան տեսակներ, որոնք իրենց բնութագրերով չեն զիջում արտասահմանյան նմաօրինակներին»,- նշել է նախարարը։