Beeline-ը Հայաստանում հայտարարում է «Eurasia Mobile Challenge» մրցույթի հաղթողների անունները: Մրցույթին գրանցված երիտասարդ ձեռներեցների 58 թիմերից տեղական հանձնաժողովն ընտրեց երեք լավագույններին։
Հայաստանում հաղթող թիմերն են` «Earlyone», «Terreva» եւ «Certifire»:
Բոլոր հաղթող թիմերը հրավիրված են մասնակցելու Երեւանում հունվարի 24-25-ը կայանալիք տարածաշրջանային եզրափակչին:
ՎիմպելԿոմի Եվրասիա միավորի գլխավոր գործադիր տնօրեն Միխաիլ Գերչուկը նշեց. «Ուրախ ենք հայտարարել Eurasia Mobile Challenge 2016 մրցույթի հաղթողների անունները: «Թող քո հետքը» շատ կարեւոր ծրագիր է ՎիմպելԿոմ–ի համար, այդ իսկ պատճառով մեզ համար շատ ուրախալի է տեսնել Eurasia Mobile Challenge մրցույթի մասնակցության հայտերի թվերի նման աճ՝ միայն անցկացման երկրորդ տարվա ընթացքում»:
«Նախեւառաջ ցանկանում եմ շնորհավորել հաղթողներին` այս բարդ եւ ուժեղ մրցույթում հաղթանակի կապակցությամբ: Համոզված եմ` երեք հաղթող թիմերը Հայաստանից իսկապես առաջարկում են այլընտրանքային մտածողության ոգեշնչող օրինակներ, որոնք կարող են դառնալ հերթական բեկումնային իրադարձությունը ոլորտում: Մաղթում եմ նրանց հաջողություն առաջիկա տարածաշրջանային եզրափակչում եւ հույս ունեմ տեսնել նրանց Global Mobile Challenge մրցույթում Բարսելոնայում` բջջային տեխնոլոգիաների ոլորտում հերթական նշանակալի լուծումով», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Հուլիսին մեկնարկած «Eurasia Mobile Challenge» մրցույթը «ՎիմպելԿոմ»-ի «Make your Mark» գլոբալ ռազմավարության շրջանակում իրականացվող նախագիծ է: Մրցույթին մասնակցել են ներկայացուցիչներ Հայաստանից, Վրաստանից, Ղազախստանից, Ղրղզստանից, Ռուսաստանից, Տաջիկստանից եւ Ուզբեկստանից։ Մրցույթի տարածքային փուլում յուրաքանչյուր մասնակից սեմինարների եւ դասընթացների ընթացքում, որոնք անց են կացվել միջազգային փորձագետների եւ մենտորների մասնակցությամբ, մանրամասն վերլուծել են իրենց ներկայացված գաղափարը, բերել այն վերջնական տեսքի եւ արդեն որպես պատրաստի բջջային լուծում ներկայացնել ծրագրի հիմնական փուլում։ Յուրաքանչյուր ներկայացված գաղափար գնահատվել է տվյալ երկրի ոլորտի փորձագետների կողմից` ըստ հետեւյալ չափանիշների. նորարարություն, տվյալ համայնքի համար արդիականություն, մասշտաբայնություն եւ յուրօրինակություն:
Տարածաշրջանային կիսաեզրափակչի երեք մասնակիցներ կստանան դրամական միջոցներ եւ հնարավորություն մրցելու այլ տարածաշրջանային թիմերի հետ Բջջային կապի համաշխարհային կոնգրեսի շրջանակում կայանալիք եզրափակչում, որը տեղի կունենա 2017 թ. փետրվարի 27-ի մինչեւ մարտի 2-ը Բարսելոնում:
Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ www.eurasiamobilechallenge.com կայքում:




























