2016-20 թվականների համար «Հայաստանի էլցանցերի» ներդրումային ծրագիրը կկազմի գրեթե 97,4 մլրդ դրամ (չհաշված ԱԱՀ-ը, փոխարժեքով հաշված մոտ 201 մլն դոլար)։ Այս մասին նշված է դեկտեմբերի 21-ին Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստին հավանության արժանացած ներդրումային ծրագրում։
Ներդրումների հիմնական ուղղություններն են՝
31,9 մլրդ դրամ՝ անջատումների ժամկետների կրճատման եւ անվտանգության ապահովման համար;
2,2 մլրդ դրամից փոքր-ինչ պակաս՝ լարման շեղումների կրճատման համար;
21,5 մլրդ դրամ՝ նոր բաժանորդների գրանցման եւ բաշխիչ ցանցի ընդարձակման համար;
36,3 մլրդ դրամ՝ սպառված էլեկտրաէներգիայի հաշվարկման համակարգի բարելավման համար։