Բաքվում ինքնասպանություն է գործել Ադրբեջանում Թուրքիայի դեսպանության խորհրդականի 15-ամյա դուստրը: Այս մասին գրում է ԱՊԱ գործակալությունը:

Թուրքիայի քաղաքացի Գյուլնար Շավալը ցած է նետվել 10-րդ հարկից:

Նախնական վարկածով՝ աղջկան վարժարանում մեկ օրով հեռացրել էին դասերից: Հաղորդվում է, որ հենց դա կարող էր ինքնասպանության պատճառ դառնալ:

Փաստի առիթով քրեական գործ է հարուցվել: