Սպիտակում նախնական տվյալներով դեկտեմբերի 19-ին երեխաներին խեղդամահ անելուց հետո ինքնասպան եղած կնոջ ու երեխաների մարմինները նախօրեին տեղափոխել են Շիրակի մարզի Կրասար գյուղ:

NEWS.am-ի տեղեկություններով` 45-ամյա Մարինե Հովհաննիսյանին ու երկու երեխաների հոգեհանգիստը տեղի կունենա այսօր, իսկ հուղարկավորությունը` վաղը: Մեր տեղեկություններով` Ռուսաստանից վերադարձել է նաեւ Մարինեի եղբայրը: Նշենք, որ Կրասարում ապրում են Մարինեի հայրն ու խորթ մայրը:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Սպիտակի Այգեստան փողոցի շենքերից մեկի շքամուտքում հայտնաբերել են տանտիրուհու՝ 45-ամյա Մարինե Հովհաննիսյանի դին՝  կախված վիճակում: Քիչ անց բնակարանի ննջասենյակում հայտնաբերել են նրա երկու երեխաներին մահացած։ Երեխաները 5 եւ 7 տարեկան են։

Նախնական տեղեկություններով կինն իր երկու երեխաներին քնած ժամանակ խեղդամահ է արել:

Նշենք, որ Մարինեն իր երկու երեխաների հետ մեկ տարի առաջ էր Լոռու մարզի Հարթագյուղ գյուղից տեղափոխվել Սպիտակ: Իր 5 եւ 7 տարեկան աղջիկների հետ վարձով էր ապրում Սպիտակի բնակարանում: