Դեկտեմբերի 21-ին, ժամը 12.25-ի սահմաններում, «ԶԻԼ-130» մակնիշի ավտոմեքենան Տավուշի մարզի Կողբ գյուղում վրաերթի է ենթարկել 6-ամյա տղային:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ տղան մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: