Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է դեսպան Անդրեյ Կարլովի սպանության վերաբերյալ New York Daily News-ի հրապարակումը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Պեսկովի խոսքով՝ նման հոդված կարող էր գրել «լավի ու վատի մասին» խեղաթյուրված ընկալում ունեցող մարդը:
«Գիտեք, որ մարդկանցից շատերը, ցավոք, այնքան էլ մեղսունակ չեն, իսկ երբեմն լիովին անմեղսունակ են՝ այն բանի խեղաթյուրված ընկալմամբ, թե ինչն է լավ, ինչը՝ վատ: Չեմ կարծում, որ այդ մարդիկ, որոնց անկասկած պատկանում է հոդվածի հեղինակը, արժանի են թեկուզ ինչ-որ հիշատակման»,- ասել է Պեսկովը
Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ New York Daily News-ից ներողություն է պահանջում այն հոդվածի համար, որտեղ Թուրքիայում սպանված ՌԴ դեսպան Անդրեյ Կարլովը համեմատվում է Երրորդ ռայխի դեսպանի հետ:




























