ՌԴ Իրկուտսկ քաղաքի շրջանային դատարան միջնորդություն է ներկայացվել մեթիլ սպիրտից թունավորումների գործով 13 ձերբակալվածների համար խափանման միջոց սահմանելու հարցով, փոխանցում է «Ինտերֆաքս»–ը։
«Երեկ 9 ձերբակալվածի գործով նյութեր են ստացվել, դրանցով որոշում է կայացվել ձերբակալման ժամկետը երկարաձգել 72 ժամով։ Այսօր եւս 4 ձերբակալվածի գործով նյութեր են ստացվել։ Այս պահին դատարանը որոշում է կայացնում դրանց ուսումնասիրության ժամկետների մասին»,– ասել է դատավորի օգնական Մարգարիտա Ջաֆարովան։





























