Ռուսաստանի Դաշնային խորհուրդը թուրք խորհրդարանականներին խնդրել է վերահսկել ռուս դեսպան Անդրեյ Կարլովի սպանության գործով քննությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Դաշնային խորհդի նիստի ժամանակ սենատոր Մուրատ Խապսիրոկովը հայտարարել է, որ Դաշնային խորհրդի եւ Թուրքիայի խորհրդարանի միջեւ համագործակցության խմբի շրջանակում խնդրել են դեսպանի սպանության քննությունը վերցնել խորհրդարանի հսկողության ներքո:
Խորհրդի փոխնախագահ Իլյաս Ումախանովն էլ հայտարարել է, որ ներկայումս «տեղեկության արտահոսք» կա, որ ահաբեկչական կազմակերպությունները, այդ թվում՝ «Իսլամական պետությունը» պատրաստում են ռուս դիվանագետների «գնդակահարման ցուցակներ»:
«Հնարավոր է, որ այս տեղեկությունն իրականության չի համապատասխանում, բայց առաջարկում եմ միջազգային եւ պաշտպանական կոմիտեներին արձանագրային հանձնարարություններ տալ մեր դիվանագիտական ներկայացուցչությունների, նրանց աշխատակիցների եւ ընտանիքի անդամների անվտանգության ուժեղացման վերաբերյալ առաջարկներ պատրաստել»,- հայտարարել է Ումախանովը: