Հայաստանի հետ դաշնակցային հարաբերությունները չեն սահմանափակում այլ երկրներին զենք վաճառելու Ռուսաստանի հնարավորությունները։ Այս մասին դեկտեմբերի 23–ին՝ ՌԴ ԴԺ Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ, ասել է ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը։

Նա, սակայն, նշեց, որ իրականում հայ հասարակության համար դեռեւս բաց է մնում հարցը, որ Ռուսաստանը զենք ու ռազմական տեխնիկա է վաճառում Ադրբեջանին։ «Այդ հարցի շուրջ բնականաբար քննարկումներ են եղել։ Մենք, իհարկե, հասկանում ենք, որ դա ցանկացած պետության սուվերեն իրավունքն է։ Եվ Հայաստանի  հետ դաշնակցային հարաբերությունները չեն սահմանափակում Ռուսաստըանի հնարավորությունները»,– ասել է Զաքարյանը՝         վստահեցնելով, որ Ադրբեջանին վաճառվող զենքի հարցով Կալաշնիկովի հետ Հայաստանում ջերմ եւ ընկերական մթնոլորտում քննարկումներ են ընթացել։