Ռուսաստանում վերջին ամիսներին տնտեսության իրական հատվածում աշխատավարձերի ոչ մեծ աճ է արձանագրվել: Gazeta-ի փոխանցմամբ՝ ամենամյա մամուլի ասուլիսի ընթացքում այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Բնակչության իրական եկամուտները մեզ մոտ փոքր-ինչ իջել են, ինչն այնքան էլ լավ չէ: Բայց այստեղ, ամեն դեպքում, որոշակի դրական միտում կա. վերջին ամիսներին մենք համեստ, բայց իրական աշխատավարձերի աճ ենք նկատում տնտեսության իրական հատվածում»,- ասել է Պուտինը:

Մինչև դեկտեմբերի 30-ը ստացեք գրավով ապահովված սպառողական վարկեր 18-19% տարեկան տոկոսադրույքով:

Նա նաեւ հավելել է, որ այս իրավիճակը դրական է տրամադրում՝ որոշակի վստահություն հաղորդելով, որ շարժումը դրական կլինի նաեւ մոտ հեռանկարում: