Օսմանյան կայսրությունում Տրապիզոնի սանջակներից մեկը համարվող եւ հայաշատ Սամսուն քաղաքի անցյալին է անդրադարձել Սամսունի լրատվական կայքերից Samsunhaber կայքը։
Թուրքական կայքը գրել է, թե Սամսունի կենտրոնում Թուրքիայի հանրապետության հռչակումից առաջ ապրել են 10 հազարից ավել հայեր, որոնց մեծ մասն ապրել են Սամսունի Սելահիյե թաղամասում։
Սամսունի տեղական պատմության միության նախագահ Էմին Քըրբըյըքը նշել է, թե «թաղամասում գտնվող մի շարք տներ դեռ այն ժամանակվա հետքերը պահպանում են։ «Սելահիյեի թաղամասում գտնվող Իմամ Հաթիփ դպրոցը եւ Սելահիյեի մզկիթը նախկինում հայկական եկեղեցիներ են եղել։ Իսկ Գազի փաշայի դպրոցը նախկինում եղել է հայկական մանկատուն»,–նշել է Էմին Քըրբըյըքը։































