Հայկական ԱԷԿ-ի արդիականացման առաջին փուլի հիմնական աշխատանքները հաջողությամբ ավարտվել են։ Այս մասին NEWS.am –ի թղթակցին հայտնել է ԱԷԿ-ի տնտեսական ու ֆինանսական հարցերով փոխտնօրեն Վարդան Մովսեսյանը։

Հետազոտությունների փուլն ամբողջովին ավարտված է։ Ընթանում են գնահատման ու հաշվարկների արդյունքների ամփոփման աշխատանքները, հայտնել է նա։

Մինչև դեկտեմբերի 30-ը ստացեք գրավով ապահովված սպառողական վարկեր 18-19% տարեկան տոկոսադրույքով:

Զուգահեռաբար իրականացվում են նաեւ 2-րդ փուլի որոշ աշխատանքներ, որը նախատեսված է ԱԷԿ-ի արդիականացման հայ-ռուսական համաձայնագրով։

Բայց 2-ր փուլի աշխատանքների հիմնական մասը սկսվելու է 2017-ին, կայանի ռեակտորի հերթական պլանային անջատումից հետո։

Նշենք, որ 2017-ի պլանային անջատումը պետք է 45 օր տեւեր, բայց ուսումնասիրությունների արդյունքներով այն երկարացվել է մինչեւ 60 օր։ Հաջորդ անջատումը՝ 2018-ին, ամենաերկարն է լինելու ՝ 4 ամիս։

2019-ից սկսած՝ կայանը կվերադառնա անջատումների նորմալ գրաֆիկի՝ 45-60 օր։

2015-ի մայիսին Հայաստանի ԱԺ-ն վավերացրել է Ռուսաստանից 270 մլն դոլարի վարկային գիծն ու 30 մլն դոլարի դրամաշնորհը ՝ Մեծամորի ԱԷԿ-ի աշխատանքների ժամկետը 2016-ից մինչեւ 2026-ը երկարացնելու համար։ Մինչեւ 2018 ՀՀ իշխանությունները մտադիր են բավականաչափ ներդրումներ ներգրավել նոր ատոմակայանի շինարարության համար։