Մայիսի 31-ից կալանքի տակ գտնվող, Ժիրայր Սեֆիլյանի հետ համագործակցությամբ ապօրինի զենք, զինամթերք պահելու մեջ մեղադրվող Ներսես Պողոսյանը շարունակում է հացադուլը: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 28-ին, NEWS.am–ի հետ զրույցում ասաց նրա շահերի պաշտպան Արայիկ Պապիկյանը՝ նշելով, որ իր պաշտպանյալն արդեն 13 օր է հացադուլի մեջ:
«Ասում է՝ առողջական խնդիրներ չունի, բայց նրա տեսքն այլ բան է ասում՝ հյուծված է»,-ասաց նա:
Ներսես Պողոսյանը բողոքում է իր քրեական գործի դեմ եւ պահանջում է իրեն ազատ արձակել:
Նշենք, որ Ներսես Պողոսյանն ամուսնացած է, երեք անչափահաս երեխա ունի:
Հիշեցնենք, որ Ներսես Պողոսյանը կալանավորվել է 2016թ. մայիսի 31-ին: Նրան մեղադրում են Քրեական օրենսգրքի 235 հոդվածի 2-րդ մասով` Ժիրայր Սեֆիլյանի հետ համագործակցության արդյունքում ապօրինի զենք եւ զինամթերք պահելու մեջ: Այս քրեական գործով նախաքննություն ավարատվել է, գործն ուղարկվելէ դատարան:





























