Տավուշի մարզում հորը սպանելու մեջ մեղադրվող 25-ամյա Սարո Աբգարյանն անմեղսունակ է ճանաչվել:

Ըստ մեղադրական եզրակացության` Սարոն օգոստոսի 4-ին վաղ առավոտյան պատշգամբում, նախկինում ունեցած անհաշտ փոխհարաբերությունների պատճառով, որսորդական հրացանով կրակել եւ սպանել է հորը:

Սարոյին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Դատարանը որոշում է կայացնելու բժշկական բնույթի հարկադրանքի միջոց կիրառելու մասին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2016թ. օգոստոսի 4-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզի Կողբ գյուղում. 25-ամյա երիտասարդը սպանել էր հորը: