Թուրքիայի Ռիզե քաղաքի հրապարակներից մեկում Աթաթուրքի հանված արձանի տեղում կանգնել են բանվորներ ու քաղաքացիներ ու ծաղրել Աթաթուրքին։

Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ Ռիզեից Աթաթուրքի արձանը ամոթալի կերպով հանելուց հետո շարունակվել է Աթաթուրքի հանդեպ ծաղրն ու վիրավորանքը։ Աթաթուրքի արձանի ապամոնտաժման աշխատանքներին մասնակցած բանվորներն ու որոշ քաղաքացիներ սկսել են կանգնել արձանից հետո մնացած դատարկ վայրում ու ծաղրել Աթաթուրքին։

Բանվորներից մեկը Աթաթուրքի դիրքով լուսանկարվել է ու այն տեղադրել սոցցանցերում՝ գրելով. «Ահա ձեր նոր հայրը»։

Բազմաթիվ բողոքներից հետո ոստիկանությունը հետաքննություն է սկսել։