Երեկ չեմ սկսել բիզնես դասով թռչել եւ վաղը չեմ դադարելու այդ դասով թռչել: Այս մասին դեկտեմբերի 29-ին՝ ամփոփիչ մամուլի ասուլիսում ասաց կառավարությանն առընթեր Պետեկամուտների կոմիտեի պետ Վարդան Հարությունյանը՝ մեկնաբանելով իր վերջին ծառայողական գործուղումը բիզնես դասով:
![]() |
Մինչև դեկտեմբերի 30-ը ստացեք գրավով ապահովված սպառողական վարկեր 18-19% տարեկան տոկոսադրույքով: |
Ձեւակերպվել է էկոնոմ դասի տոմս, իսկ տարբերությունը, ըստ պաշտոնյայի, ինքն է լրացուցիչ վճարել: Իսկ եթե անհրաժեշտ լինի, ապա պատրաստ եմ տոմսի համար ամբողջությամբ վճարել: Ես չեմ փորձում Հռոմի պապից ավելի մեծ կաթոլիկ լինել: Ես չեմ պատրաստվում էկոնոմ դասով թռչել միայն ինչ-որ մեկին դուր գալու համար: Հեծանիվով չեմ երթեւեկի, ձի եւս չեմ հեծնի: Ես կթռչեմ բիզնես դասով, ըստ որում՝ եթե պետգնումների ընթացակարգերը թույլ տան, ապա նաեւ իմ հաշվին»,- նշեց Հարությունյանը:




























