Սիրիայի բանակի եւ Զինված ուժերի գերագույն հրամանատարությունը հայտարարել է, որ տարբեր ճակատներում Սիրիայի բանակի հաղթանակներից եւ հաջողություններից հետո հրամանատարությունը հայտարարում է Սիրիայի ամբողջ տարածքում դեկտեմբերի 30-ին, ժամը 00.00-ից ռազմական գործողությունների համընդգրկուն դադարեցման ուժի մեջ մտնելու մասին: Այս մասին հայտնել է Սիրիայի SANA պետական լրատվական գործակալությունը:
Ընդգծվում է, որ որոշումը չի տարածվում «Իսլամական պետության», «Ջեբհաթ Ան-Նուսրայի» եւ նրանց հետ կապված ահաբեկչական այլ կազմակերպությունների վրա:
Գերագույն հրամանատրությունն ընդգծել է, որ ռազմական գործողությունների դադարեցման մասին համաձայնագիրն ընդունվել է Սիրիայի ճգնաժամի կարգավորման շուրջ քաղաքական գործընթացի աջակցության համար բարենպաստ հիմք ստեղծելու համար:





























