դեկտեմբերի 29-ին Պենզենսկի շրջանի բնակիչը մահացել է սպիրտպարունակող հեղուկից թունավորվելու հետեւանքով, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Ոստիկանությանն այդ մասին տեղեկացրել են Նիժնի Լոմով քաղաքի հիվանդանոցի բժիշկները, որտեղ տեղափոխվել էր 53-ամյա տղամարդը՝ անհայտ նյութով թունավորվելու կասկածանքով։ 40 րոպե հետո նա մահացել է։ Մահացած տղամարդու այրու խոսքով՝ դեկտեմբերի 27-ին ամուսինը խմել էր մեքենայի ապակիների լվացման հեղուկ, հաջորդ օրը՝ շամպայն ու օծանելիք։

Ոստիկանությունում նաեւ նշել են, որ այդ մարդու մահվան մասին նյութերը փոխանցվել են Քննչական կոմիտեին։