ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ դեկտեմբերի  30-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ,  բքի պատճառով փակ է Բերդ – Ճամբարակ ճանապարհը:

Վայքի, Ապարանի, Արագածի, Հրազդանի տարածաշրջանների ավտոճանապարհներին  և Վարդենյաց  լեռնանցքում  տեղ - տեղ մերկասառույց է:
ՀՀ  միջպետական և  հանրապետական  նշանակության մյուս ճանապարհները  բաց են:

Հայաստանի ԱԻՆ-ի փոխանցմամբ դեկտեմբերի 30-ի ժամը 09.30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան անանցանելի ավտոճանապարհներ: 

Փակ են Արագածոտնի մարզի Սիփան, Շենկանի, Ավշեն, Ճարճակիս, Միրաք, Նիգավան համայնքների և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները:

Կոտայքի, Շիրակի մարզերում, Սոթք-Քարվաճառ, Գորիս-Սիսիան, Վանաձոր-Դիլիջան, Վանաձոր-Ալավերդի, Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում  տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Արագածոտնի մարզի Թալին քաղաքում առկա է մառախուղ: