Մալայզիայի արեւելյան ափից մի քանի հազար մարդ է տարհանվել ջրհեղեղի պատճառով։

«Ֆրանս փրես» գործակալության փոխանցմամբ տարերային աղետն անդրադարձել է Տրենգգանու ու Կելանտան նահանգների վրա։ Այդ նահանգների իշխանությունները որոշել են տասնյալկ դպրոցներ փակել։ Շատ գյուղեր կտրվել են արտաքին աշխարհից։ Նահանգներում որոնողական փրկարարական աշխատանքներ են իրականացվում, որոնց մոտ երկու հազար մարդ է մասնակցում։

Ջրհեղեղների պատճառը 4 օր տեւած անձրեւներն են եղել։