Ղրղզստանի հատուկ ծառայություննեը ստուգում են ստամբուլյան ահաբակեչությանը հանրապետության քաղաքացու հնարավոր մասնակցության մասին տեղեկությունը։ Այս մասին «ՌԻԱ Նովոստիին» հայտնել են երկրի ազգային անվտանգության պետկոմիտեի մամուլի ծառայությունից։
«ԱԱՊԿ-ն ստուգում է ստամբուլյան ահաբակեչությանը հանրապետության քաղաքացու հնարավոր մասնակցության մասին տեղեկությունը։ Թուրքիայի իշխանություններին հարցում է ուղարկվել»,- ասել է գործակալությանը մամուլի քարտուղար Ռահաթ Սուլայմանովը։
Ստամբուլում Reina գիշերային ակումբի վրա հարձակումը տեղի է ունեցել ամանորյա գիշերը։ Ինքնաձիգով զինված ահաբեկիչը կրակել է ակումբը հսկող ոստիկանի վրա, ներխուժել շենք, որտեղ ավելի քան 700 մարդ կար, ու նրանց վրա կրակ բացել։ Թուրքիայի ՆԳՆ տվյալներով, զոհվել է 39, վիրավորվել 69 մարդ, հանցագործին շարունակում են որոնել։ Որոշ տեղեկություններով ահաբեկիչը Ղրղզստանի քաղաքացի է։





























