Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը Սուրբ Ծննդյան պատարագի ընթացքում ոչ թե պաշտպանել է Մամիկոն Ասլանյանին, այլ ընտրված քաղաքապետին։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը։
«Գուգարաց թեմի առաջնորդը էս մարզի 20 տարվա հովիվն ու առաջնորդն ա, իր հայրական հորդորներին պիտի վերաբերվել նորմալ եւ ոչ թե պիտակավորել։ Ես չեմ կարծում, որ նա այլ նպատակ է հետապնդել, քան հասարակական այդ կարեւոր խնդիրն է»,-ասել է Մամիկոսն Ասլանյանը։
Հիշեցնենք, որ Սուրբ Ծննդյան պատարագի օրը Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը իր ելույթում անդրադարձել էր նաեւ Վանաձորի քաղաքապետարանում ստեղծված իրավիճակին՝ ցանկություն հայտնելով, որ այս տարի «Վանաձորի քաղաքապետարանում հավաքվի ավագանին եւ վճռական քայլերով քաղաքի կառուցման սուրբ գործին նվիրվի՝ թողնելով արտաքին ուժերը, որոնք փորձում են այս քաղաքի ներքին կյանքին միջամտել»: Հոգեւոր Հովվի քաղաքական հորդորները բուռն քննադատության են ենթարկվել սոցիալական ցանցերում, քանի որ նշվում է, որ նա այդկերպ խառնվում է քաղաքական գործընթացներին:
«Գուգարաց թեմի առաջնորդը քաղաքական հայտարարություն չի արել, ուղղակի որպես հոգեւոր հովիվ՝ իր մտահոգությունն է հայտնել, այստեղ ինքը չի դիմել որպես դիմադիր կամ ընդդիմադիր։ Սրբազանը ինձ չի պաշտպանել, պաշտպանել է ընտրված քաղաքապետին, նա ուղղակի ասում է՝ գնացեք քաղաքի խնդիրը լուծեք։ Սրբազանի խոսքը ուղղված էր նաեւ ինձ, իշխանություններին, ոչ թե ընդդիմադիրներին կամ կոնկրետ ուղղվածություն ուներ։ Ուղղված էր ընդհանուր համերշխությանը․․․․ ցանկացած պատարագից հետո հնչել է նման հայտարարություն․․․ այս պահին երեւի օրակարգային այդ թեմաներն են եղել, հոգեւոր հովիվը որպես բարոյականություն, հեղինակություն ունեցող ազգանվեր մարդ, ուղղակի իր հայրական հորդորն է ուղղել։ Սրբազանին երեւի լավ չեք ճանաչում, սրբազանը մեր մարզի ամենաըմբոստ ու քննադատ մարդն է»,-ասաց Մամիկոն Ասլանյանը։
Ինչ վերաբերում է այն դիտարկումներին, որ ՀՀ Սահմանադրությամբ եկեղեցին անջատ է քաղաքանությունից եւ հոգեւոր հովվի այդ պահվածքը հակասում է Սահմանադրության պահանջին, քաղաքապետը հիշեցրել է ապրիլյան պատերազմի օրերը, երբ բանակի օգնության ողջ գործընթացը իրենց տարածքում առաջնորդում էր սրբազանը։
«Այսինքն եթե պաշտպաներ որեւէ ընդդիմադիրի, կլիներ օբյեկտի՞վ»,-ավարտեց սրբազանը։




























